ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թունիսի թանգարանում կատարված ահաբեկչական գործողությունը դատապարտող հայտարարություն է ընդունել, ԱԽ-ի անդամները նաեւ հանդես են եկել հաջակցություն երկրի ժողովրդավարական զարգացման, ինչին չպետք է խանգարեն այդօրինակ հանցագործությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՆվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին եւ հայտարարել հանցագործությանը մեղսակից բոլոր անձնանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:
«ԱԽ-ի անդամներն ընդգծել են, որ ահաբեկչական ոչ մի գրոհ չի կարող կանգնել Թունիսի՝ ժողովրդավարություն տանող ճանապարհին եւ չի խանգարի տնտեսական վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերին»,- ասված է մարտի 18-ի երեկոյան ընդունված հայտարարության մեջ:
Մարտի 18-ին զինվորական համազգեստ հագած զինյալները ավտոմեքենայով մոտեցել են խորհրդարանի շենքին եւ ներխուժել նրա հարեւանությամբ գտնվող «Բարդո» թանգարան՝ պատանդ վերցնելով օտարերկրյա զբոսաշրջիկների: Հարձակման պահին թանգարանում, ըստ տարբեր տվյալների, եղել են 100-ից մինչեւ 200 այցելուներ: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 17 զբոսաշրջիկ: Ահաբեկչական գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, իսլամիստ զինյալների գործողություններն ավելի վաղ դատապարտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ: