ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել է Նիցցայում կատարված գրոհը, որի զոհ է դարձել 80-ից ավելի մարդ, ասված է հուլիսի 14-ի երեկոյան Նյու Յորքում ընդունված հայտարարության մեջ:

 

«ՄԱԿ-ի ԱԽ-ն ամենալուրջ կերպով դատապարտում է հուլիսի 14-ի երեկոյան Նիցցայում՝ Բաստիլի գրավման օրը, կատարված բարբարոսական եւ ստոր գրոհը»,- ասված է հաղորդագրության մեջ: Խորհրդի անդամները խորին ցավակցություններ են հայտնել զոհերի ընտանիքներին եւ Ֆրանսիայի կառավարությանը:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վերստին ընդգծել են, որ «ահաբեկչության բոլոր ակտերը հանցագործություններ են, որոնք արդարացում չունեն՝ անկախ դրանց դրդապատճառներից, որտեղ էլ որ եւ ում կողմից էլ որ դրանք կատարվեն» եւ հայտարարել են «այդ ահաբեկչական ակտերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու. անհրաժեշտության մասին, հաղորդել ՌԻԱ Նովոստին: