Թուրքական Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հերթական գործողությունն է իրականացրել ոստիկանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալություն ը, զրահապատ ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը:

 

Պայթյունի հետևանքով զոհվել է երեք թուրք ոստիկան, իսկ մեկը վիրավորվել է:

 

Սիլոփիում իրավապահ մարմինները գործողություններ են սկսել ՔԲԿ անդամներին հայտնաբերելու նպատակով: