Ադրբեջանի սահմանային Ֆիզուլիի շրջանում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ են զոհվել ու վիրավորվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, շփման գծում ականի պայթյունի հետևանքով զոհվել են Ադրբեջանի Զ ՈՒ զինծառայողներ Նովրուզ Աբդուլլաևը, Սեյֆադդին Քերիմովը և կապիտան Ջեյհուն Օրուջալիևը: Հաղորդվում նաև, որ մի քանի զինծառայողներ ստացել են ծանր վնասվածքներ:

 

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 22 զինծառայող. 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 7 զինծառայող ինքնասպանություն են գործել, 3-ը' մահացել հիվանդությունից, 3-ը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարի հռտևանքով, մեկը' հրազենային կրակոցից, շուրջ 30 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: