Ադրբեջանական բանակի երեք զինվորներ «ականի հետ անզգույշ վարվելու» արդյունքում պայթյունից վիրավորվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Նշվում է միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ին անցկացված զինավարժանքների ժամանակ:

 

Ականի պայթյունից վիրավորվել են զինվորներ Բահրամ Մահեռամ օղլու Հաշիմլին, Օրխան Ալլահվերդի օղլու Մամեդովը եւ Ռահիմաղա Ասքեր օղլու Աղալարզադեն: Զինծառայողները տեղափոխվել են Գյանջայի կայազորային հոսպիտալ: Նրանց վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 48 զինծառայող, որոնցից 38-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 92 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: