Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը։
«Դեկտեմբերի 13-ին' ժամը 17:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներից մեկը, ինչպես նաև Աղդամի շրջանի բնակիչներ Տողրուլ Ահմեդովը (1984թ. ծնված) և Էլչին Մամեդովը (1990թ. ծնված) պայթել են հակահետևակային ականի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ կառույցների տվյալների՝ Մամեդովը մահացել է, Ահմեդովն ու զինծառայողը ծանր վիրավորվել են։
Հարուցվել է քրեական գործ՝ «զավթողական պատերազմի ծրագրման, վարման» և «դիտավորյալ սպանության» հոդվածներով։