Ինչպես գրում է Интерфакс–ը, Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունից 3 ադրբեջանցի է վիրավորվել: Նրանցից մեկը՝ 35-ամյա Վեզիր Վելիևը, հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով, իսկ 30-ամյա Հաքանի Մաղերամովն ուշքի է եկել և ցուցմունք է տալիս։

 

Իսկ ինչ վերաբերվում է 40-ամյա Ալի Ալիևին, ապա նա անհետ կորած է համարվում: Ենթադրաբար նա գտնվում է չեզոք գոտում:

 

Բոլոր 3 տուժածները Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի բնակիչներ են: Գործակալության տվյալներով՝ նրանք պայթել են ականի վրա զորքերի շփման կրակագծում: