Ադրբեջանում' Հայաստանի հետ սահմանի մոտակայքում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա: Այս մասին, «Սպուտնիկ Ադրբեջանի» փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:
Նշվում է, որ Ադրբեջանի Գադաբայի շրջանի բնակիչներ Կամրան Նամազովը և Սադամ Նասիբովը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պայթել են ականի վրա:
Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Նամազովի վիճակը գնահատվում է միջին ծանր: