Ադրբեջանի Եվլախի շրջանի բնակիչ, 60-ամյա հովիվ Միրզա Համզաեւն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում պայթել է ականի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

Նշվում է որ Համզաեւն այդ տարածքում անասուններ էր արածեցնում: Վիրավորի վիճակը գնահատվում է որպես ծանր: