Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ: Շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։