Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը: 

 

Մանրամասները` shamshyan.com-ում: