Դիարբեքիրի Դիջլե գավառի մուտքի մոտ ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած թուրք ոստիկանը, չնայած բժշկական միջամտություններին, զոհվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վիրավորված ևս մեկ ոստիկանի ու 6 քաղաքացիական անձանց ապաքինումը շարունակվում է:
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայի միջոցով: Թուրքական իշխանությունները կատարվածի պատասխանատու են հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):