Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրք ուժայինների կողմից շարունակվող գործողություններում թուրքական կողմը նոր կորուստներ է գրանցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ զինյալները հարձակում են իրականացրել, որի հետևանքով մեկ թուրք ոստկան զոհվել է, վեցը' վիրավորվել:

 

 

Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: