Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Մարդին նահանգի Սավուր գավառում ինքնաշեն պայթուցիկ է կիրառել ոստիկանական ավտոմեքենայի անցնելու ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով զոհվել է 4 թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:
Մարդինում թուրքական ուժերը լայնածավալ աշխատանքներ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: