11 մարդ, ներառյալ մեկ օրենսդիր եւ նրա ընտանիքի չորս անդամ, սպանվել են զինյալների հարձակման ժամանակ արեւելյան Արունաչալ-Փրադեշ նահանգում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին։
Ոստիկանները տեղեկացրել են, որ զինված գրոհայինները կրակել են ավտոշարասյան վրա։ Մեքենաներից մեկում գտնվել է նահանգի օրենսդիր ժողովի անդամ Տիրոնգա Աբոն։
«Մենք դեռ պետք է պարզենք այն խմբին, որը պատասխանատու է հարձակման համար»,- Reuters-ին ասել է ոստիկանության աշխատակիցը։ Նրա խոսքով՝ շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շատ հեռու է, ինչը դժվարացնում է հարձակման հետաքննությունը։
Հարձակումները հնդիկ պաշտոնյաների վրա անջատողականների կողմից վերջին տարիներին նվազել են, թեեւ տասնյակ խմբավորումներ դեռեւս գործում են երկրի հյուսիսային եւ արեւելյան շրջաններում։
Ապրիլին հինգ մարդ, այդ թվում մեկ պատգամավոր Հնդկաստանի կառավարող կուսակցությունից, սպանվեցին արեւելյան Չհաթիսհարխ նահանգում մաոական զինյալների ռումբի պայթյունից։