Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը և զինվորը մահացել է:

 

Իսկ Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը գործում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 2-ից, PKK-ի գործողությունների հետևանքով ծանր վիրավորվել են երեք զինվոր: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել են, մյուսի բուժումը շարունակվում է: