Սիրիայի հետ սահմանին Ջեյլանփընար գավառի տարածքում գտնվող սահմանային անցակետում միջադեպ է տեղի ունեցել, որին զոհ են գնացել երեք թուրք զինվորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Եթե սկզբում տարածվում էր այն կանխավարկածը, որ կրակոցները հնչել են սիրիական կողմից, ապա այժմ լրատվականները գրում են այն մասին, որ սահմանը հսկող զինծառայողներից մեկը, ով հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եղել, սպանել է իր ծառայակիցներին, ապա ինքնասպան է եղել: Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն: