Թուրքիայի Էդիրնե քաղաքում «օրենքով գողերի» եւ ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել: Միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակից Հուսեին Իմրագը սպանվել է:

 

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է միջադեպին մասնակից ադրբեջանցի, ռուս, ուկրաինացի եւ թուրք 14 «օրենքով գողերի», որոնցից 7-ը ադրբեջանցիներ են: Էդիրնեի ոստիկանական վարչությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ թուրք ոստիկանին սպանողը ադրբեջանցի է եղել, որին դեռեւս չի հաջողվել ձերբակալել: