Ինդոնեզիայի Պապուա նահանգի Յալիմոյի շրջանում սողանքի հետևանքով 8 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Փաթրիջ Ռենվարինը. փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Նա նշել է, որ աղետի վայր մեկնած փրկարարների առջեւ բարդություններ են ծագել. «Հորդառատ անձրևը ստիպել է նրանց վերադառնալ»,-ասել է Ռենվարինը:
Ինդոնեզիայում սողանքներ շատ հաճախ են լինում: Մասնագետները դա բացատրում են անտառների ակտիվ հատմամբ: