Ֆիլիպինների կենտրոնական հատվածում երեքշաբթի օրը գրանցված ստորգետնյա ցնցումներից առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել են. հայտնում է РИА Новости-ն:
Իշխանությունները զգուշացնում են հնարավոր հետցնցումների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 10 զոհի մասին բնակչությամբ 2-րդ Սեբու քաղաքում ձկան շուկայի փլուզման հետևանքով:
Երկրաշարժի առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 08.12-ին (04.12) 7.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրից 33 կմ խորության վրա: