Իտալական Ջենովա քաղաքում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Ինչպես փոխանցում է   Reuters գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին:

Նա հայտնել է նաև դեպքի հետևանքով բազմաթիվ տուժածների մասին, սակայն չի հստակեցրել նրանց թիվը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին: Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտում հայտարարել են, որ նվազագույնը 10 մարդ համարվում է անհետ կորած: