Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում սուպերմարկետի փլուզման զոհերի թիվը հասել է 38-ի:

 

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով շտապ օգնության ծառայությանը, վիրավորների թիվը հասնում է 40-ի, նրանցից շատերը տեղափոխվել են հիվանդանոց ծանր դրությամբ: Փլատակների տակ հայտնվածների հստակ թիվը հայտնի չէ:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին, փլուզվել է Maxima առևտրի կենտրոնի տանիքը և պատը: Երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները և սկսել մաքրել փլատակները, փլվել է ևս մեկ պատ:

 

Երկրի իշխանությունները հայտնել են, որ զոհվածների ընտանիքներին կհատկացվի փոխհատուցում: Երկրի նախագահ Անդրիս Բերզինիշը հայտարարել է, որ երկրում կհայտարարվի սգո օր: