Եգիպտոսի ուժային կառույցների կողմից ցույցերը ցրելու ժամանակ ծայր առած բախումների արդյունքում զոհերի թիվը հատել է 278-ի սահմանը,- տեղեկացնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հայտնում են, որ իրենց շարքերում զոհերի քանակը իրականում 3 հազար է: Եգիպտոսում իշխանությունները արտակարգ դրություն և պարեկային ժամ են հայտարարել:
Տապալված նախագահի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումները շարունակվում են Կահիրեի տարբեր շրջաններում: Եգիպտոսի փոխնախագահ Մուհամմեդ ալ Բարադեին հրաժարական է տվել՝ ի նշան երկրում քաղաքական ճգնաժամը ուժային միջոցներով կարգավորելու բողոքի, տեղեկացնում է РИА Новости-ն: