Նոյեմբերի 11-ին` ժամը 03.37-ին, ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 13 փողոցի թիվ 3 տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

 

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի, «1-03» և «1-04» ծառայության հերթապահները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.52-ին, մարվել՝ 04.07-ին:

 

Այրվել են տան բակում գտնվող խոհանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ), կից խորդանոցի ծածկը (3 քմ) և պահեստավորված փայտ (2 խմ):