Սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնի ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Արամ Օհանջանյանը՝ «աջ ազդրի պատռված վերք» ախտորոշմամբ, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Առաքել Առաքելյանը՝ «որովայնի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Գառնիկ Խաչատրյանը։