Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գագիկ Հ.-ն:
Դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: