Փետրվարի 22-ին' ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. Ծնված Արմեն Խ.-ին, որը 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:

 

Խափանման միջոցը' կալանք:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: