Հոկտեմբերի 11-ին' ժամը13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ազատության պողոտայի 6 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 28-ից Ուկրաինայի Հանրապետության Կիևի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հետ ապօրինի առնչվելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: