![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/222095.png&w=300&h=200&mt=1583132537)
Մարտի 1-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի «Կապուտակ լճեր» արոտավայրում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:14-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ և եղեգն: