Մարտի 31-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ամառանոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյուրին գյուղի 30-րդ փողոցի թիվ 35 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել' 15:21-ին:

Ամբողջությամբ այրվել է տան տանիքը (80 քմ):