Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում՝ պոմպակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: