ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 12-ին, ժամը 22:35-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ուրասար գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 01:24-ին: Ամբողջությամբ այրվել են Գ. Թ.-ին պատկանող տունը և կից խորդանոցը (մոտ 84 քմ):