ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 9-ին, ժամը 03:35-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղում այրվում է բնակելի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2/2 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ 06:49-ին:
Այրվել է Զ. Հ.-ին պատկանող տունը՝ գույքով (մոտ 80 քմ):