ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 27-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինո գյուղի 1-ին փողոցի թիվ 8 բնակելի տանը ու դրան հարակից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 20:30-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (72 քմ) և անասնագոմը (12 քմ) :