Օգոստոսի 17-ին' ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է տունն ամբողջությամբ՝ գույքով:
Խոհանոցի հատակին հայտնաբերվել է Ժիրայր Բ.-ի (ծնված 1973 թ.) այրված դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: