Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում գտնվող տնից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.28-ին, մարվել' 12.53-ին: Այրվել են անկողնային պարագաներ, ննջասենյակի առաստաղը (12 քմ), պահարան (2 քմ), պատուհան (1,5 քմ):