Մարտի 15-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի թիվ 29 տան տանիքում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:35-ին:

Ամբողջությամբ այրվել է Մ. Մ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 40 քմ) և անասնակեր (մոտ 6 հակ):