Հունվարի 20-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է բնակելի տան տանիք:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լեռնապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել՝ 17.54-ին:
Այրվել են տան տանիքի կառուցատարրերը (մոտ 14 քմ):