Հուլիսի 12-ին, ժամը 19:20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի 3-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկույթ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:28-ին, մարվել՝ 21:15-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: