պրիլի 5-ին, ժամը 19։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառամերձ տարածքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովակ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ «Սևան» ազգային պարկի Կարճաղբյուրի տեղամասում, այրվում է խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ, չորացած ճյուղեր և եղեգնուտ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 18 փրկարարական ծառայող։