Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որպեսզի ցույց տա, որ Սևանում լողալն անվտանգ է, լողում է լճում:
Ինչ վերաբերում է օրեր առաջ առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը՝ կապված լճի ջրերի հետ, մարզպետը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նույն հայտարարության մեջ ասված էր, որ խնդիրը չի վերաբերում ամբողջ լճին:
Մարզպետի խոսքերով՝ լճի կանաչելը նորություն չէ, լիճն ամբողջությամբ չի ապաքինվել, սակայն լողալ կարելի է:
Սանոսյանը հրաժարվեց ջուր խմել լճից՝ նշելով, որ պարտադիր չէ ամեն անգամ անվտանգությունը ցույց տալու համար գնալ այդ քայլին:
Տեսանյութը՝ Թերթ.am-ի