Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչ վաղ առավոտյան հեռախոսով խոսել են իրենց հարազատների հետ և հայտնել, որ գտնվում են Նորատուսի վարչական տարածքում գտնվող Սևանա լճում և խոսակցությունը կեսից ընդհատվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարազատները մտածել են, որ գուցե կապի խնդիր է եղել և որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչ մի լուր չկա երիտասարդներից, օգնություն են խնդրել Սևանի ջրասուզակներից և հրշեջ-փրկարարներից: Արդեն քանի ժամ է, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակնկերը մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի ողջ բնակիչների հետ՝ ահել ու ջահել, միահամուռ իրենց մոտորանավակներով և սուզակներով որոնողական աշխատանքներ են կատարում, որպեզի հայտնաբերեն ջրահեղձ եղած երիատասարդների դիերը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում