Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի –Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Ծովինար գյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ՍV 634 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 34 ՍN 366 համարանիշի ավտոմեքենաները: 



Ինչպես Shamshyan.com -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր՝ Կոմիտաս Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ևս 3 հոգի՝ Նվեր Մանուկյանը, Աշոտ Գևորգյանն ու Հենզել Գփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: