«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները:



Մարդու որակն ու ոմանց չարախոսությունը

 

 

Հայաստանում մի արատավոր պրակտիկա է ձևավորվել:

Ոմանք, էժան դիվիդենտ ստանալու մոլուցքով, թիրախ են դարձնում հեղինակավոր որևէ մարդու՝ նրա անձի մեջ խտացնելով բոլոր դժբախտությունների պատճառը:

 

Օրինակ, ես համոզված եմ, որ առիթ-անառիթ Սուրիկ Խաչատրյանին քննադատողները իրենց գործի մեջ չունեն այն նպատակասլացությունն ու հետևողականությունը, ինչ Սյունիքի մարզպետը: Անկախ քննադատություններից՝ Խաչատրյանը հանրապետության լավագույն պետական պաշտոնյաներից մեկն է, որի կառավարման որակն ու արդյունավետությունը կասկած չեն հարուցում:

 

Խնդրեմ, կարող եք վերցնել ու համեմատել Սյունիքի շատ ցուցանիշներ այլ մարզերի հետ:

Երբ որևէ գործիչ բարձրագոչ քննադատում է դիմացինին, գոնե պետք է համոզված լինի, որ նրանից ավելի բարձր վարկանիշ ու հեղինակություն ունի: Ես չեմ պատկերացնում որևէ ընտրություն Սյունիքի մարզում, որում Խաչատրյանի քննադատներից մեկը կարողանա հաղթել գործող մարզպետին:

 

Ըստ այդմ, Սուրիկ Խաչատրյանին հաճախ քննադատում են նրա հեղինակության հաշվին «աչոկ» ձեռք բերելու համար:

Մարզպետի ուղղակի պարտականությունների մեջ չի մտնում անապահովին՝ հացով, կարիքավորին՝ դեղով, դպրոցականին գրենական պիտույքով ու սնունդով ապահովելը:

 

Սուրիկն այդ ամենն անում է լուռ՝ թերևս գովազդի փոխարեն արժևորելով հասարակ մարդու օրհնանքը:

Սուրեն Սուրենյանց



***




Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 26-ամյա երիտասարդը զոհվել է

 

 

ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 20-ին' ժամը 20.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 և «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1988թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը' 1989թ. ծնված Ս. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

***

 

 

Ուղղաթիռի անկման վայրը և ողջ առաջնագիծը հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ են. ԼՂՀ ՊՆ

 

 

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արևելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ:

 

Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

 

ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:

 

 

***

 

 

Թուրքիային բարեկամ չի մնացել. BBC

 

 

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր Թուրքիան դեպի մեկուսացում է գնում: Էրդողանը իրականացնում է թուրքերի այն ասացվածքը, թե «թուրքը թուրքից բացի ոչ մի բարեկամ չունի»: Եւ թեեւ Էրդողանի վարչապետության 11 տարիների ժամանակաշրջանում Թուրքիան Եվրամիությանն անդամակցության բանակցություններ էր անցկացնում, սակայն, վերջին երկու ամիսներին ինչ-որ բան է փոխվել: Այլեւս Թուրքիային բարեկ ամ չի մնացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ն:

 

BBC-ն գրում է, որ անցյալ ամիս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նոր ժամանակավոր տեղերի համար քվեարկության ժամանակ Թուրքիան վստահ էր, որ կընտրվի, սակայն, պարտվեց Իսպանիային եւ Նոր Զելանդիային: «Դա ապտակ էր Էրդողանի դեմքին», -գտնում է BBC-ն:

 

BBC-ի կարծիքով' այդ ամենն սկսվեց «արաբական գարունից»: Թուրքիան ճիշտ կողմնակիցներ, նպատակներ չընտրեց: Թուրքիան աջակցեց «Մուսուլման եղբայրներին» եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմանը: Այժմ Թուրքիան Եգիպտոսում դեսպան չունի, քանի որ ներկայիս նախագահ Աբդուլա Ֆաթթահ ալ Սիսիի իշխանության գալու ժամանակ Էրդողանը նրան «չընտրված բռնակալ» էր անվանել:

 

 

***

 

 

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

 

 

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի' երեխային գնելու համար:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու 25-ամյա բնակչուհին, լինելով հղի, դեռեւս 2014 թվականի մայիսին նախապես պայմանավորվել է երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել Շիրակի մարզի մի ամուսնական զույգի, որը երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում երեխա չի ունեցել։ Ըստ քրեական գործի տվյալների՝ նորածնի մայրը երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել ընտանիքի հոր հետ։

 

2014 թվականի սեպտեմբերի 18-ին կինը ծննդաբերել է, եւ պայմանավորվածության համաձայն, տղամարդը ՔԿԱԳ Գյումրու տարածքային բաժնում ճանաչել է նորածնի հայրությունը, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին' հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երեխայի մայրը նորածնին հանձնել է նրա հայրությունը ճանաչած տղամարդուն՝ գումարը հետագայում վճարելու պայմանով։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորն ու տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Նախաքննությունը շարունակվում է:

 

 

***

 

 

Ջրահովիտ գյուղում 8 աշակերտ է թունավորվել

 

Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում նոյեմբերի 19-ին' ժամը 17.30-ին, հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

***

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանը կնախաձեռնի քաղաքացիական հանդիպումների շարք

 

 

Առաջիկա տասն օրվա ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի լրատվամիջոցների բոլոր հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 21-ի հանդիպումը մամուլի ասուլիսի այսպես կոչված նախերգանք էր. «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ լրատվամիջոցների հարցերին չի պատասխանելու. ելույթի հիմնական մեխը նվիրված էր բրյուսելյան հանդիպումներին:

 

Հովհաննիսյանը ներկայացրեց, թե Բրյուսելում ինչի մասին է խոսել և ինչ մեսիջներ է ուղղել Եվրոպային: Մանրամասն ներկայացնելով, թե Եվրոպայում ինչ ելույթներ է ունեցել, Հովհաննիսյանը շեշտեց, որ պետք է «կեղծ մաչոյիզմից» ու կեղծ ազգասիրությունից զերծ մնալ:

 

Խոսելով ներքաղաքական կյանքի մասին' Հովհաննիսյանը կարևորեց եռյակի միասնականությունն ու «միացյալ հրապարակի» գաղափարախոսությունը' միաժամանակ շեշտելով, որ միասնականության պահպանման խնդիր կա, քանի որ որոշ հարցեր մնում են բաց: «Հրապարակային գործունեության շարունակակության խնդիրը, շարժման սկզբունքների հռչակման և որոշումների կայացման անհրաժեշտությունը շարունակում է մնալ օրակարգային:

 

Չկա վերջնական համաձայնություն շարժման հռչակման վերաբերյալ: Դուք հիշում եք, որ մեկ շաբաթ առաջ հրապարակեցի նախագիծ, որ ժողովրդին պետք է բաց տեքստով ներկայացնել շարժան սկզբունքները: Շարժումը հռչակվում էր ղեկավարների միացյալ ստորագրությամբ:

 

Նպատակը ազատ, անկախ և սահմանադրական Հայաստանն է և միակ միջոցը' հասնելու այդ նպատակին' արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Որոշումները պետք է կայացվեն միացյալ կոնսենսուսի տարբերակով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը' հավելելով, որ դեկտեմբերին կմասնակցեն ՀԱԿ-ի հայտարարած երթին:

 

Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դեկտեմբերի սկզբին Երևանում, Վանաձորում և Գյումրիում կկայանա քաղաքացիական ժողով և կհանդիպի ժողովրի հետ: Այլ մանրամասներ չհաղորդելով քաղաքացիական ժողովի նպատակների մասին, Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց բոլորին, տեղեկացնելով, որ պետք է մասնակցի կուսակցության վարչության նիստին' քննարկելու արտաքին և ներքին հարցերի օրակարգը:

 

 

***

 

 

Րաֆֆին Եռյակը դարձնում է Երկյակ

 

Ակնհայտ էր, որ այդպես երկար շարունակվել չէր կարող:
Եռյակի հրապարակային գործունեության հենց առաջին օրվանից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը «անկյուն էր քշված»:

 

Նա հարկադրված էր հետևելու այն կուրսին, կատարելու այն քայլերը, որոնք համաձայնեցված էին Գագիկ Ծառռուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև՝ առանց իր մասնակցության: Իսկ երբ Րաֆֆին փորձում էր ընդդիմանալ, հայտնվում էր բավականին ծիծաղելի վիճակում՝ արդեն հասարակության աչքի առաջ, հրապարակավ:

 

Առաջին հանրահավաքից հետո նա արժանացավ բուռն քննադատության հենց հարթակում կանգնած իր գործընկերների կողմից այն բանի համար, որ հանդգնել էր հրապարակայնացնել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ընդդիմանալու իր դիրքորոշումը:

 

Սակայն ակնհայտ էր, որ բնավ էլ ԵՏՄ-ն չէ այն հիմնական հարցը, որ դարձել էր «Ժառանգության» նախագահի ու հարթակի նրա գործընկերների հակասությունների պատճառը: Րաֆֆին հայտնվել է մի հոսանքի մեջ, որի ուղղությունը, մոտակա ու հեռակա նպատակները չգիտի: Դա ավելի ակնհայտ դարձավ երկրորդ հանրահավաքի ժամանակ, երբ Րաֆֆիին ավելի կոպիտ հասկացրեցին, որ շարժման մարտավարությունը որոշված է, ու խորհուրդ տվեցին չզբաղվել ինքնագործունեությամբ:

 

«Հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ»,- այսօր բացահայտորեն հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հայտարարությունն արտառոց չէր դիտվի, եթե նախագահական վերջին ընտրություններում ընդդիմության թեկնածու եղած մարդը չհայտարարեր ինքնուրույն ակցիաներ անցկացնելու իր կուսակցության որոշման մասին:

 

Սա այլ բան չէ, քան դե ֆակտո հայտարարել Եռյակը լքելու իր որոշումը:
Իհարկե, Րաֆֆին ունի նման քայլի քաղաքական ու բարոյական հիմքերը, որովհետև քաղաքականապես օտար մարմին է բացառապես Գագիկ Ծառուկյանի շահերը սպասարկող ձևաչափում:Շարունակությունն՝ այստեղ: