«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սամվել Բալասանյանի պատասխանը՝ Վարդան Ղուկասյանին

 

 

 

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին «Փաստ» լրատվականի հետ զրույցում հոգեկան հիվանդ է անվանել.

 

 

 

«Ընդհանրապես կանոն էի դարձրել տվյալ հոգեկան հիվանդին չպատասխանելը, մանավանդ որ գարնանը նման հիվանդների մոտ սրացում է նկատվում, բայց այս անգամ երևի շեղվեմ այդ կանոնից: Հայաստանի քաղաքական ներկա մշակույթի պարագայում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է անձերի գործոնով, կարծում եմ՝ սա որևէ մեկը չի ժխտի, իսկ «Բարգավաճ»-ից ես դուրս եմ եկել այն բանից հետո, երբ կուսակցությունից դուրս է եկել Ծառուկյանը՝ մարդ, ում շուրջն է ստեղծվել ԲՀԿ-ն: Կարծում եմ՝ ավելորդ չէ նաև հիշեցնելը, թե իմ՝ ԲՀԿ-ում գտնվելն ինչ օգուտ է տվել մեր քաղաքին՝ բազմաթիվ աղբատար մեքենաներ, տրակտորներ, ամենամյա աջակցություն անօթևաններին և այլն:

 

Մանրամասն՝ այստեղ

 

 

 

 

***

 

 

 

 

Նախագահը շնորհավորել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին՝ ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած և այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին' ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ:

 

 

«Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,

Ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն՝ մշտապես շրջապատված զավակների ու հարազատների ջերմ սիրով:

 

 

Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:

 

 

Ապրելով օտարության մեջ, հոգում կրելով անցյալի դառը հիշողություններն ու չսպիացող վերքերը՝ Դուք կարողացաք պահել ու պահպանել Ձեր ազգային, կրոնական ու մշակութային ինքնությունը, ստեղծել ամուր ավանդույթներով հայ ընտանիք, դաստիարակել զավակներին հայրենասիրության, մարդասիրության, անցյալի և արմատների նկատմամբ հարգանքի ոգով:

 

 

Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ և ավելացնել, որ Դուք խորհրդանշում եք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում և գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը և Հայրենիքի խորհուրդը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

 

 

***

 

 

 

Ողբերգական դեպք' Շիրակի մարզում. ավտոմեքենան ընկել է ձորը. կա զոհ

 

 

 

Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

 

***

 

 

 

Ապացուցված է՝ հայուհին օրհասական պահին երկրապահավարի միշտ է նեցուկ կանգնել եղբորը, ամուսնուն. Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը

 

 

 

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

 

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ.

Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները:

 

 

Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժևորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, և գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով:

Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման օջախի պահպանման և երեխաների դաստիարակման գործում:

 

 

Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլ նաև՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդու հետ մարտնչել է հանուն ընտանիքի և երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա ևս անգամ հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաև՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Հայտնի են դարձել ոչնչացված ադրբեջանցի երեք զինծառայողների անունները

 

 

 

Հայտնի են դարձել մարտի 6-ի գիշերն Արցախի Պաշտպանության բանակի կողմից ոչնչացված ադրբեջանցի յոթ զինծառայողներից երեքի անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սեփական աղբյուրները, նրանք են' շարքայիններ Զամին Ամինովը, Ալեքպեր Աբասովը և լեյտենանտ Շալալ Հասանովը։

 

 

Մարտի 6-ին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ' հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել էին համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվորի և «ԶԻԿ -23-2» զինատեսակը:

 

 

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ էին իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների' ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չէր ունեցել:

 

 

 

***

 

 

 

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 1000 անգամ

 

 

 

Արցախի պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ:

 

 

Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 21 հազար կրակոց:

 

 

Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը կիրառել է նաև «ԶԿ-23-2» զինատեսակ, ինչը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության՝ շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԿ -23-2» զինատեսակը:

 

 

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

 

 

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների:

 

 

 

***

 

 

 

Զինծառայող Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են

 

 

 

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալված 3 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել' զինծառայողին վիրավորելու, ծաղրելու, բռնություն գործադրելու համար։

 

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ վաշտի ավագ, ենթասպա Ա.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել' զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)։

 

 

Կրտսեր սերժանտ Մ.Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել' զինծառայողին վիրավորելու, այդպիսով նրա պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու, հալածելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար' ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

 

Ժամկետային զինծառայող, շարքային Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին հալածելու, մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով, կամ ծեծելով, կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝ համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

 

 

Ա.Սուքիասյանի, Մ.Հովակիմյանի, Գ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

 

 

***

 

 

 

Ոչ թե ավտովթար, այլ սպանություն. Քննչական կոմիտեն՝ Շիրակում կատարվածի մասին

 

 

 

2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին։

 

 

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

 

 

Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։

 

 

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության վայրը, բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

 

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ-ն ավելի վաղ հայտնել էր հետևյալը.

«Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա 12-րդ կմ-ի մոտակա ձորակում «Նիսսան» մակնիշի 15QV015 պետհամարանիշով վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ք. Վ.-ի (ծնվ. 1984թ.) դին»:

 

 

 

***

 

 

Ադրբեջանական մամուլը հայտնում է բանակում կորստի մասին

 

 

 

Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանրությունից համառորեն թաքցնել եւ հերքել մարտի 6-ի գիշերը ԼՂՀ զինված ուժերի հակադիվերսիոն գործողությունների ժամանակ առնվազն 7 ադրբեջանցի զինծառայողների կորուստը, այդունադերձ, ադրբեջանական մամուլում, սկսել են տեղեկություններ տարածվել ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին:

 

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում Սումգայիթից զինծառայության կանչված զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովը սպանվել է' գնդակահարվելով զինվոր ընկերոջ կողմից: Այս մասին կայքին հայտնել են սպանված զինծառայողի հարազատները: Նրանք նշել են, որ Ա,Բայրամովը բարձրագույն կրթություն ուներ եւ պետք է բանակից զորացրվել առաջիկա հունիսին:

 

 

 

Կայքը նաեւ հայտնել է, որ իրենց չի հաջողվել փաստի առնչությամբ որեւէ տեղեկություն ստանալ Ադրբեջանի ՊՆ-ից:

«Արմենպրես»-ի սեփական աղբյուրներից այսօր հայտնի է դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցի զինծառայողների անուններ' Զամին Ամինով, Ալեքպեր Աբասով եւ լեյտենանտ Շալալ Հասանով:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ մարտի 1-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից 60 եւ 82 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 նռանականետերից, ԶԿ-23-2 զինատեսակներից հայ դիրքապահների վրա կատարված հարձակումները վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության' շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր եւ ԶԿ-23-2 զինատեսակը:

 

 

Նույն ժամանակամիջոցում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

 

 

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորոսւտներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը' անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների

 

 

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

 

 

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 43 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր: