Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին «Փաստ» լրատվականի հետ զրույցում հոգեկան հիվանդ է անվանել.

 

«Ընդհանրապես կանոն էի դարձրել տվյալ հոգեկան հիվանդին չպատասխանելը, մանավանդ որ գարնանը նման հիվանդների մոտ սրացում է նկատվում, բայց այս անգամ երևի շեղվեմ այդ կանոնից: Հայաստանի քաղաքական ներկա մշակույթի պարագայում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է անձերի գործոնով, կարծում եմ՝ սա որևէ մեկը չի ժխտի, իսկ «Բարգավաճ»-ից ես դուրս եմ եկել այն բանից հետո, երբ կուսակցությունից դուրս է եկել Ծառուկյանը՝ մարդ, ում շուրջն է ստեղծվել ԲՀԿ-ն: Կարծում եմ՝ ավելորդ չէ նաև հիշեցնելը, թե իմ՝ ԲՀԿ-ում գտնվելն ինչ օգուտ է տվել մեր քաղաքին՝ բազմաթիվ աղբատար մեքենաներ, տրակտորներ, ամենամյա աջակցություն անօթևաններին և այլն:

 

Իսկ անբարոյականության մասին կասեմ հետևյալը:

 

Անբարոյականություն է՝

 

Ա. Եկեղեցու կառուցման անվան տակ փող հավաքելն ու այդ գումարներով անձնական պալատներ կառուցելը:

 

Բ. Խնամքիդ մնացած երեխաներին մարդասպան դարձնելն ու նրանց ճակատագրերը խեղելը:

 

Գ. Հայրենի քաղաքը տարիներ շարունակ թալանելը:

 

Դուրս եկեք փողոց և հարցրեք գյումրեցուն, թե որն է անբարոյականությունը և կտեսնեք, որ պատասխանն ակնհայտ է»,- ասել է Սամվել Բալասանյանը:

 

Մանրամասն՝ այստեղ