«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Վթար Լոռու մարզում
Նոյեմբերի 15-ին, ժամը 02.01-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սպիտակ հատվածի 89-րդ կմ-ում «Սիթրոեն» մակնիշի 35 VO 554 պ/հ (վարորդ' Ա. Մ., ծնվ. 1992թ.) ավոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.34-ին, մարվել՝ ժամը 02.36-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը. զոհեր և տուժածներ չկան:
***
Քաղաքական համակարգի թշվառությունը
Ոչ մի լուրջ մարդ չէր կասկածում, որ ՍԴ-ն սահմանադրական կհամարի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Կասկածից դուրս է նաև, որ խորհրդարանը գրեթե միաձայն վավերացնելու է այս պայմանագիրը:
Մեր քաղաքական համակարգի, հարաբերությունների որակն այնպիսին է, որ այլ բան ակնկալելը գրեթե անհնար է, եթե նույնիսկ ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցը թողնվի հասարակության դատին, ու, ենթադրենք, անցկացվի հանրաքվե:
ԵՏՄ-ի մասին տասնյակ անգամներ գրել եմ, բոլոր գործոններով հիմնավորել եմ, որ այս կառույցը չի կարող նպաստել մեր երկրի զարգացմանը:
Հիմա կրկնել չեմ ուզում, մանավանդ, որ պրոբլեմը շատ ավելի խորն է, քան կոնկրետ հարցի շուրջ վերաբերմունքը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ադրբեջանը վախեցած է. Ալիևի խորհրդականը տագնապած դիմել է Պուտինի օգնությանը
Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը:
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին' խնդրելով օգնել կարգավորել հ արցը միջազգային նորմերի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Գուլիևը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել հայկական կողմի վրա: Նամակում նա խնդրել է Պուտինից օգտվել իր հեղինակությունից և ազդեցությունից' ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման համար:
***
Գյումրու կենտրոնական զբոսայգում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Քրեական գործ է հարուցվել Գյումրու կենտրոնական զբոսայգում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած դեպքի առթիվ: Այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում զբոսայգու Գյումրու հին թատրոնի վթարային շենքի տանիքի փլուզման հետևանքով, մոտ 8 մետր բարձրությունից ընկել և բազմաթիվ կոտրվածներով ու վնասվածքներով, նախ Գյումրու Բժշկական կենտրոն, ապա Եչևանի «Էրեբունի» կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը:
Վերջինս Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի է և կառույցի տանիքին բարձրացել էր նկարահանումներ կատարելու համար: Սակայն, ինչպես վկայում են աղջկա ընկերուհիները և մայրը, դեպքը տեղի չէր ունենա, եթե կառույցի վթարայնության մասին հիշեցնող ու զգուշացնող գոնե մեկ գրություն լիներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ դեպքի առթիվ ոստիկանության տարածքային բաժինը քրեական գործ է հարուցել' ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի հատկանիշներով:
Խոսքն այն շենքի մասին է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
***
Ադրբեջանական առաջին արձագանքները վկայում են ուղղաթիռի խոցման նախապատրաստված լինելու մասին
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ արցախյան անզեն ուղղաթիռի խոցումը նախապատրաստված է եղել ադրբեջանական բարձրաստիճան հրամանատարության կողմից:
Այս մասին փորձագետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այստեղ զգացվում էր, որ պատրաստված էին: Սա այնքան արտառոց դեպք է, որ եթե դու անգամ գեներալ ես, չի նշանակում, որ անմիջապես պետք է ուղղաթիռի խոցելու համար հպարտանաս: Տեղեկատվությունը պետք է գնա ադրբեջանական վերնախավի մոտ, քննարկվի, հետո նոր փաստը բացահայտվի: Բայց հենց դեպքը եղավ, նրանք անմիջապես լրատվամիջոցներով հայտարարեցին դրա մասին:
Դա ցույց է տալիս, որ խոցումն, ամենայն հավանականությամբ, նախապատարստված է եղել բարձրաստիճան օղակների կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Սամվել Մարտիրոսյանը:Շաւունակությունն՝ այստեղ:
***
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 800 անգամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ:
Դրա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող "ՄԻ-24" ուղղաթիռը:
Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահում վերահսկողության տակ:
***
ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են քննադատել Ադրբեջանի սադրիչ քայլը
ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են քննադատել Ադրբեջանի օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի կործանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի աճող ագրեսիայի մասին վերջին տեղեկություններով' կապված անզեն ուղղաթիռի դեմ գործած հարձակման հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է և ցանկանում է խաղաղություն, բայց Ադրբեջանի արհամարհանքը 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմի նկառմամբ սպառնալիքի տակ է դնում հակամարտող երկու կողմերին էլ»,- ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն:
ԱՄՆ մեկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է համաձանցում սկսված #ArtsakhStrong նախաձեռնությանը և սոցիալական մեդիայում գրառում է կատարել' նպատակ ունենալով մեծացնել իրազեկվածությունը Ղարաբաղի անկախության հարցի և Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: Անդրադառնալով հայկական ուղղաթռի խոցմանը' նա նշել է. «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ թե խաղաղ բանակցությունների, այլ բռնության դիմելու համար»:
Ավելի վաղ Ադրբեջանի սադրիչ քայլի քննադատությամբ էին հանդես եկել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-իսահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանարդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:
Հակառակորդըշարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելիուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն է ին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտՍարգիս Նազարյանը:
Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:
***
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 7 վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ավետիսյանի վարած Վազ 21102 մակնիշի 34 ՏZ 882 համարանիշի և Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ավիկ Ստեփանյանի վարած առանց համարանիշների Lexus մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «02»-ի վարորդ Ա. Ավետիսյանը և իր ուղևորներ՝ համագյուղացիներ, 59-ամյա Լյովա Ավետիսյանը, 43-ամյա Ալիտա Ավետիսյանը, 21-ամյա Սյուզի Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Ավետիսյանը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Ա. Ստեփանյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Կիևյան 7 շենքի բնակիչ Ռաֆայել Վարդանյանը տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
***
Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացումը
Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը' օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է, որ ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը: Սակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել:
***
Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ լույս է տեսել «Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմը
Նոյեմբերի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարով հրատարակված «Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմի շնորհանդեսը:
Վաստակաշատ դերասանուհու, հանրապետության ժողովրդական արտիստի կյանքն ու գործը ներկայացնող գիրքը լույս է տեսել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ:
Շնորհադեսը գնահատանքի ու երախտագիտության խոսքով բացեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը. Սվետլանա Գրիգորյանի թատերական վաստակն ու Սերգեյ Առաքելյանի աշխատությունը արժևորեցին ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:
Գրքի մտահղացման ու կայացման ընթացքի մասին պատմեց և աշխատակցողներին իր երախտագիտությունը հայտնեց հեղինակը՝ Սերգեյ Առաքելյանը. Վլադիմիր Գասպարյանը կարևորեց թատրոնի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում և թատրոնին նվիրեց ոստիկանության զինանշանը: Սվետլանա Գրիգորյանի՝ հրաշալի դերասանի և անզուգական մարդու հուշ-երեկոյի փոխարկված շնորհանդեսն ամփոփվեց «Կարինե» օպերետի ցուցադրությամբ: