Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոբուսում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի: