Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ավետիսյանի վարած Վազ 21102 մակնիշի 34 ՏZ 882 համարանիշի և Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ավիկ Ստեփանյանի վարած առանց համարանիշների Lexus մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում էShamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «02»-ի վարորդ Ա. Ավետիսյանը և իր ուղևորներ՝ համագյուղացիներ, 59-ամյա Լյովա Ավետիսյանը, 43-ամյա Ալիտա Ավետիսյանը, 21-ամյա Սյուզի Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Ավետիսյանը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Ա. Ստեփանյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Կիևյան 7 շենքի բնակիչ Ռաֆայել Վարդանյանը տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ