Ես պարոն Ջիլավյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերություններ եմ ունեցել և ունեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Վարդան Վարդանյանը: Մամուլում տարածված այն լուրերում, որոնցում նշվում է, թե Շրջակա միջավայրի նախարար Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կադրերի հետ, չեն համապատասխանում իրականությանը: Վարդանյանը կարևորեց, որ մյուս աշխատակիցների հետ նույնպես լավ հարաբերություններ են ունեցել:
Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նախկինում աշխատանքից ազատման վերաբերյալ խոսակցություններ եղել են. «Նման խոսակցություններ չեն եղել. պատահական է ստացվել, ես ինքս էլ տեղյակ չեմ եղել: Աշխատանքային պայամանագրիս ժամկետն էր ավարտվել, և չի երկարաձգվել, որի արդյունքում հրաման ստացա աշխատանքից հեռացվելու մասին»:
Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություննները ժամանակավորապես կատարում է տեղակալ Արայիկ Հունանյանը: